ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Նորից մանդատը կվերցնեք ու հավաքականապես կգնաք թուրքական ԱԺ-ում աշխատելու՞

Նորից մանդատը կվերցնեք ու հավաքականապես կգնաք թուրքական ԱԺ-ում աշխատելու՞
11.06.2026 | 14:03

Նորից կհավատաք նիկոլի նկարած թվին ու կընդունե՞ք արդյունքները:

Նորից կսկսվի հանրության պարսավանքն ու իրար մեղադրելը:

Նորից մանդատը կվերցնեք ու հավաքականապես կգնաք թուրքական ԱԺ-ում աշխատելո՞ւ:

Նորից հարմար գործելաոճն ու հարմար մտքերը կընտրեք ամենքդ ձեզ համա՞ր:

Կլինի հետևյալը. ժողովուրդը վերջնականապես կդադարի պայքարել:

Նիկոլական տխմարը կհաղթի ողջախոհ հայ մարդուն:

Նիկոլը կմնա, ու մենք 5 տարի հետո կունենանք ադրբեջանական սահմանադրություն, թուրքական օրենքներ, թուրք-քուրդ-ադրբեջանցի քաղաքացիներ և ուժայիններ, թուրքացած հայեր, ումից իշխանություն վերցնելն այլևս ֆանտաստիկայի ժանրից կլինի:

20-30 տարի հետո էլ ստիպված կպատմենք մեր թոռներին, որ, ա՛յ, եղավ այնպես, որ մեր սեփական երկրում մենք ունեցանք բազում թուրքադրբեջանական հերոսներ և 0 հայ հերոս, ով կշրջեր այս կործանարար անիվը:

Ասելիքս օր-օրի ավարտվում է:

Քիչ մնաց:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ